ԿԱՐՄԻՐ

Արթուր Տիրացույան

«Կարմիր» գեղարվեստական արձակ: Ժանրը` էրոտիկ հոգեբանական թրիլլեր (21+):Պատմությունն ունի մի քանի իրականություն, որոնք միմյանց կապված են մեկ ժապավենով:Գործողությունը սկսվում է սենյակում, որտեղ մարմնավաճառ տղան իր ծառայությունները պետք է մատուցի այն կնոջը, ով ջրի փոխարեն տղային հյուրասիրում է հալուցինոգեն հեղուկ: Գործողությունների հետագա զարգացումը հյուսված է ինքնաճանաչումը, տաբուները, բարքերն ու մարդկային տարբերակումները հասկանալու ու ընկալելու, բացահայտել փորձելու շուրջ:

Оглавление

Գ

Դ

Բոլոր կարևոր խոսքերը պետք է կամաց հնչեն։ Բոլոր տարօրինակ մարդիկ ճիշտ են ապրում, գուցե և խելացին են ամենա։ Ասում եք՝ խելագա՞ր են, ո՛չ, ուղղակի անտարբեր են այլոց կարծիքների, մտքերի ու ցանկությունների հանդեպ, նրանց համար առավել կարևոր է զգալ, բավարարել ու ապրել իրենցը՝ յուրօրինակը, ու թքած, թե ինչ կմտածի շրջապատը։ Ապրում են՝ ամեն ցանկացածը իրականություն դարձնելով։ Չէ՞ որ չարածներդ ու չփորձածներդ ավելի են տանջում, ներսից այրում, իսկ երբ իրագործում ես ցանկացածդ՝ արդեն արել ես, թքած…

Ոչ մեկին հաշվետու չես՝ սա քո՛ կյանքն է ու այն ընդհամենը մեկ անգամ կարող ես վայելել այս մարմնով։ Գիտե՛մ, դժվար է համակերպվել, կաղապարներ ջարդել, սովորել թքած ունենալու սկզբունքը, բայց, երբ առաջին անգամ իրագործես ու բավարարես առաջին իսկ ցանկացածդ, կսկսես հասկանալ, որ դրանից առավել ոչինչ չկա։

Եղե՞լ է այնպես, երբ նա կողքդ է, ցանկանում ես, սակայն սխալ է՝ չես կարող։ Աչքերդ թեքվում են, ձեռքերդ խաչված սեղմվում են կրծքիդ, զգում ես, որ մի քիչ էլ ու սիրտդ կզրկվի «դ» հոդից։ Չեսցանկանում խոսել ու տեսնել, ուղղակի աչքերդ փակ վայելում ես։ Նրա կողքին այնն է, ով հպված է, զգում է ջերմությունը, իսկ դու չես կարող, չի կարելի կամ չի ուզում կամ էլ` չգիտեմ…

Երեքով էինք՝ ես դու ու այնը։ Անբացատրելի զգացում էր. ուզում էի հպվել քեզ, բայց հպվում էի այնին, որ գոնե նրա՝ միջնորդի օգնությամբ հպվեի քեզ։ Պատկերացնում էի, որ այնը ես եմ ու հպման պահին սկսում էի զգալ, որ հաճոյախոսությունդ ինձ էր ուղղված, որ ինձ էիր պատասխանում, որ իմ բույրն էիր զգում, որ… Ձայնդ այնքան հաճելի, գրավիչ ու կրքոտ էր, որքան անսասան լռությունը: Նայում էի այնտեղ, որտեղ չէր կարելի նայել:

Մտքով հպվում էի անթույլատրելիին ու կարծում, որ քեզ հաճելի է: Արդեն չորանում էի տռփանքից, թուլանում էր կամքիս ուժը: Չէի ցանկանում ընկալել քո` իմը չլինելու ու իմ` այնը չլինելու հանգամանքները, բայց ցանկանում էի զգալ մաշկիդ հոտը, մարմնիդ շարժումները, կուլ տալ քեզ ու բանտարկել ստամոքսումս…

Գիտե՞ք` ծառերն էլ են գիժ` աճում են ամեն տեղ ու ինչպես ցանկանում են: Նրանք մեզ նման չե՛ն կտրում մազերը, չեն որոշումճյուղերի երկարությունն ու ուղղվածությունը` աճում են այնպես, ինչպես ցանկանում են… Այո՛, ծառերն էլ են ինձ նման գիժ:

— Ինչ գեղեցիկ են այս ծառերը, — անիմաստ բարբաջեցիր դու, — գեղեցիկ են ու գիժ… Տեսնո՞ւմ եք, գժի նման անկանոն շարժվում են, կարծես խելագարված լինեն:

— Իսկապես, շատ ճիշտ ես, ինչ հետաքրքիր է, — ասաց այնը:

Մի քանի վայրկյան լրություն ու ես.

— Գիտե՞ք, ամեն պատճառ չէ, որ երևում է, ամեն ցավ չէ, որ զգում ես:

Ապշած ինձ էին նայում, բայց ինչի՞, ախր ի՞նչ ասացի որ, հստակ բան է, ուղղակի աներևույթ. գոյություն ունի, ազդում է, զգում ես, բայց չես տեսնում:

— Բանի տեղ մի դիր, — քմծիծաղով ասաց այնը, — մի շեղվիր: Մենք ուղղակի նկատեցինք գեղեցիկը, իսկ նա չի ցանկանում տեսնել:

— Իսկ ի՞նչ է գեղեցիկը, — շտապեցի բացատրել, — այն, ինչ տեսնո՞ւմ ես, թե՞ ինչ զգո՞ւմ ես: Չեմ սպասի պատասխանիդ, ուղղակի կասեմ իմ կարծիքը. գեղեցիկն այն է, երբ տեսնում ես ոչ միայն տեսանելին, այլ նաև անտեսանելին ես խառնում նրան, սկսում զգալ միաձուլումը, ստեղծում ընդհանրական մի երևույթ ու ընկալում, ընկալում ամբողջությամբ, թե՛ այն, ինչ երևում է, թե՛ այն, ինչ չի երևում, բայց չերևացողին երևացնում է և թե՛ այն, ինչ եզրակացնում ու վայելում ես:

Նորից ապշած ինձ էիր նայում, մի պահ այնքան թվացյալ իրական, որ արդեն սկսում էի մտածել, թե ցանկանում ես ինձ, ուզում ես աչքերիդ լայն բացվածքով կուլ տալ ու բանտարկել ուղեղումդ: Ընդհամենը մի պահ էր ու անցավ… Ախր զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է տենչալ, ցանկանալ մեկին, բայց վախենալ քայլ անել, վախենալ ասել, որ տենչում եմ քեզ` մեկ գիշերով, մեկ ժամով կամ, լավ, տասը րոպեով, ուզում եմ քեզ և վերջ, համաձա՞յն ես` ավելի լավ, իսկ թե համաձայն չես` նորից լավ` գոնե կիմանամ, որ չի լինելու. անտեղի հույսեր չեմ փայփայի, հեռու կմնամ, կհրաժարվեմ քեզ հետ կապված բոլոր մտքերից ու էլ ամեն շարժումդ ինձ ինչ-որ բան ասելուն կամ հասկացնելուն չեմ վերագրի, ամեն բառդ, ամեն միտքդ, հայացքդ չեմ կապի ինձ հետ, չեմ մտածի, դրանց` ինձ ուղղված լինելու ու հատուկ հեռվից հասկացնելու մասին, որ այնը չկասկածի:

— Ասֆալտե պատեր, — հնչեց քո, գրգռող ու բավարարման հասցնող, ձայնը` դու երգում ես, — իմ ու քո սրտում, բայց իմ ու քո միջև…

Ինչ տեղին էր երգդ… Եթե այն չհնչեր, ես արդեն զսպաշապիկ էի պահանջելու: Ինչ լավ է` կարող եմ գնալ, հեռանալ տանջանքաբեր միջավայրից:

— Ես գնամ, — հնչեց ցածր ձայնս, այնքան ցածր, որ չլսելի լինի, որ չխանգարեմ ձեզ, չընդհատեմ երգդ ու նաև հետո կարողանամ արդարացնել ինձ հետևյալ փաստարկով. ես, իսկապես, ասել եմ, բայց դուք զբաղված էիք, չեք լսել, — գնամ երազելու, հաճելի երեկո ձեզ:

Հեռանալս անգամ չնկատեցին` երևի սրտերի միջև փռված ասֆալտն էին քանդում: Անկեղծ ասած ողջ ճանապարհին մտածում էի այն արգելվածի մասին, ինչին նայելն ու վայելելը հանցագործություն է, այո՛, անգամ նայելն ու վայելելը: Մտածում էի` ինչի՞ չհպվեցի, երևի այն եռում էր, եռում էր, բայց ուրիշին տենչալով:

— Բավական է դրա մասին մտածես, — նորից այն հարազատ ձայնը, — ասես երբեք չես տեսել… Հանկարծ չմտածես, ինքնաբավարարումը կա ու կա, չնայած երկրորդ տարբերակ էլ գոյություն ունի` այց հարևանին մի քանի երկար րոպեներով:

Խոսքս անգիտակից ծիծաղով համեմելով ասացի.

— Լսի՛ր, դու հայտնվում ես ճիշտ այն պահին, երբ պետք ես, շնորհակալ եմ: Հա, նաև հուսամ շատ քիչ ես օգտագործում ինքնաբավարարման կարողությունդ: Եթե ոչ` քեզ էլ կարող եմ հարևանիս մոտ ուղեկցել:

— Քի՛չ խոսա, բան էր ասացի, հիմա ամեն անգամ հիշեցնելո՞ւ ես: Չնայած ինչի՞ եմ նեղվում որ, ի՞նչ է իրականությունն ասելը հանցագործությո՞ւն կամ վիրավորա՞նք է: Այդ ո՞վ չի անում կամ արել, բոլորս էլ գոնե մեկ անգամ ցանկացել ենք լինել մեր երազած մարդու հետ ու անել այն, ինչ մտքներովս անցել է` միայն մենք ու մեր հորինած էակը` ինքնաբավարարվել…

— Լավ — լավ պետք չէ վիրավորվել, — փորձեցի հանգստացնել նրան, — դու ճիշտ ես, ճիշտ…

— Հա՞, դե որ ճիշտ եմ ու ամեն ասածիս հետ համաձայն ես միգուցե՞… հա — հա-հա, — քթի տակ խորամանկ ծիծաղելով` շարունակեց, — հը՞ն, միգուցե ցանկանա՞ս…

Конец ознакомительного фрагмента.

Գ

Смотрите также

а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ э ю я