1. книги
  2. Русское фэнтези
  3. Սուսաննա Հարությունյան

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

Սուսաննա Հարությունյան
Обложка книги

Գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:

Оглавление

  • ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Купить книгу

Приведённый ознакомительный фрагмент книги «ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ» предоставлен нашим книжным партнёром — компанией ЛитРес.

Купить и скачать полную версию книги в форматах FB2, ePub, MOBI, TXT, HTML, RTF и других

շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի

թարգմանությունը՝ Մելանիա Միքայելյանի

© Սուսաննա Հարությունյան, 2018

© Աննա Ղազարյան, 2018

© Մարիա Ղազարյան, 2018

ISBN 978-5-4493-1263-1

Создано в интеллектуальной издательской системе Ridero

ԳՏՆՎԱԾ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԷԼԵՆԸ

Լրացել էր Էլենի վեց տարին: Ծննդյան օրվա առթիվ ծնողները նրան ռոբոտ էին նվիրել, ռետինե զվարճալի մի հրեշիկ՝ Քսենա անունով: Իսկ իրենք նրան Տեսլա անվանեցին: Եվ չնայած Տեսլան ոչ մի բանով չէր տարբերվում մյուս ինտերակտիվ խաղալիքներից, սակայն Էլենը նրան բոլորից շատ էր սիրում:

Փոքրիկ Տեսլան շատ անուշիկ էր ու բարի: Նա կարողանում էր գլխով անել, շարժել ականջները, ձեռքերը, ծափ տալ, երգել, ծիծաղել ու լաց լինել կամ պարզապես իր ժպիտով ուրախացնել աղջկան, նաև կուչ եկած քնել նրա ձեռքերի մեջ: Հենց Էլենը սեղմում էր նրա ոտիկները, Տեսլան խույս էր տալիս և խոսում իր լեզվով. «Սպասի՛ր, ես դեռ քնած եմ»: Եվ նորից քնում էր: Հրեշիկն այնքան էր հմայել աղջկան, որ Էլենը միշտ անբաժան էր նրանից: Էլենի եղբայրը՝ Արթուրը, նրանից ութ տարով մեծ էր: Նա տասնչորս տարեկան էր: Բարդ հասակ, ընդ որում՝ ամբողջ ընտանիքի համար: Արթուրի գլխում միայն տեսախաղերն էին, իր ընկերուհի Յուլյան և ընկերները՝ համադասարանցիները, որոնց հետ նա ժամանակ էր անցկացնում սրճարանում և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին: Երբ էր հասցնում դասերը անել և սովորել գերազանց, առեղծված էր բոլորի համար: Տարիքային մեծ տարբերությունն էլ կանխորոշել էր այն պայմանները, որոնց մեջ ինքնուրույնաբար մեծանում էին երեխաները: Նրանք ընդհանուր հետաքրքրություններ չունեին: Այդ պատճառով էլ նրանց միջև առանձնահատուկ մտերմություն ևս գոյություն չուներ: Չնայած դրան՝ Էլենը միշտ զգում էր և գիտեր, որ կարող է հույսը դնել եղբոր վրա: Ուստի, երբ մտորում էր ապագա դպրոցի մասին, Էլենը մտածում էր. «Ու՞մ մոտ թողնեմ Քսենային: Գուցե Արթուրի՞: Ո՛չ: Արթուրը կմոռանա նրա մասին: Եվ Քսենան կմնա քաղցած, մրսած ու մենակ: Սակայն առջևում դեռ մի տարի էլ կա: Հնարավոր է, որ այդ ժամանակամիջոցում շատ բան փոխվի, և լուծումն էլ գտնվի»:

Եթե Էլենն իմանար, թե ինչ կերպ կմարմնավորվեին իր մտքերը…

Էլենը հաճախում էր մանկապարտեզ: Քսենան էլ՝ իր հետ: Էլենը տարված էր կերպարվեստով: Հետաքրքիր աշխատանքներ էլ ուներ: Ծնողները նրան թույլ էին տվել նկարազարդել իր սենյակի պատերը: Սենյակը կարծես կենդանացել էր պայծառ գույներից: Այն էլ այնպես, որ անգամ Տեսլան հիացմունքից ծափահարեց:

Էլենը խաղում էր մեծ թենիս: Հաջողություններ էլ ուներ: Աղջիկը սիրում էր հանգստյան օրերին իրենց տան բակում սեղանի թենիս խաղալ ծնողների հետ: Իսկ Քսենան հետաքրքրությամբ հետևում էր խաղին:

Էլենը սովորում էր նաև պարահանդեսային պարեր: Նա դեռ նոր էր սկսել պարապել Նատալյայի հետ և արդեն տարբերակում էր չա-չա-չա պարի տարրերը:

–…Ի՛…աջ դարձ: Երկրորդ քայլը…ոտնաթաթերի ծայրերին: Պտույտ՝ մեկ, երկու, երեք:

Քսենան լուռ նստում էր դահլիճում:

Էլենը զբաղվում էր նաև երաժշտությամբ. դաշնամուր էր նվագում, երգում էր երգչախմբում: Քսենան ևս մասնակցում էր այդ ամենին: Աղջիկը հաճույքով էր հետևում Քսենային, որը երաժշտության առաջին իսկ հնչյուններից սկսում էր պարել ու ծափահարել:

Մի անգամ Էլենը Տեսլային իր հետ տարավ սոլֆեջիոյի դասին: Բայց իզուր: Քսենան ոչ միայն տապալեց դասը, այլև հավասարակշռությունից հանեց Լյուդմիլա Ալեքսեևնային, որը բոլորովին չուներ հումորի զգացում և տեղի ունեցածը անձնական վիրավորանք էր համարում: Հանուն արդարության պետք է նշել, որ կատարվող դեպքերը իսկապես անսովոր էին: Սովորաբար սոլֆեջիոյի պարապմունքների ժամանակ կատարյալ կարգ ու կանոն էր տիրում: Աշակերտները ճշտությամբ կատարում էին առաջադրանքները: Լյուդմիլա Ալեքսեևնան խիստ մանկավարժ էր: Դե, առարկան էլ աչքի չէր ընկնում դյուրությամբ: Իսկ այստեղ բոլորը տեղի-անտեղի ծափահարում էին, ծիծաղում, աղմկում, իրար խոսք կտրում՝ հետևելով Քսենային, որը, հայտնվելով ուշադրության կենտրոնում, բոլորովին կապը կտրեց: Այդ ամենի հետևանքով Էլենին հիշեցրին նրա բոլոր բացակայությունները պարապմունքներից, առարկայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը և դուրս արեցին դասարանից:

— Հիմա գո՞հ ես, — միայն կարողացավ ասել Էլենը:

Բայց և այնպես, Քսենան ընդամենը ռոբոտ էր: Իսկ Էլենը այնքա՜ն էր ուզում, որ այդ հրեշիկը լիներ իր հարազատ ու մտերիմ, իսկական, կենդանի ընկերը:

Աղջիկը բազմաթիվ այլ հետաքրքրություններ ևս ուներ: Այդ պատճառով էլ, չդիմանալով ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությանը, նա հաճախ էր հիվանդանում: Ի վերջո, ծնողները որոշեցին սահմանափակել նրա պարապմունքների շրջանակը՝ ընտրության իրավունքը թողնելով նրան:

Էլենը գիտակցում էր՝ ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Պարզվեց՝ Քսենան էլ լավագույն օգնականը չէր այդ հարցում: Էլենը նրան դիմեց խնդրանքով.

«Քսենա՛, գուցե դու գիտե՞ս, թե ինչից հրաժարվեմ»: Բայց Քսենան լուռ էր: Նրա դատարկ, ոչինչ չարտահայտող կանաչ աչքերը թախիծ էին ներշնչում: Եվ Էլենը, լաց լինելով, դուրս վազեց սենյակից: Նրա համար վիրավորական էր, որ իր լավագույն ընկերը ընդամենը խաղալիք է, որն ընդունակ չէ կարեկցելու, խորհուրդներ տալու: Հատկապես այդ պատճառով էլ նա երազում էր, որ, հնարավոր է, Քսենան երբևիցե կկենդանանա: Շաբաթ օրը Էլենը հրավիրված էր երգչախմբի ընկերուհու՝ Լերայի ծննդյան տարեդարձին: Լերան Էլենից մեկ տարով մեծ էր և բոլորովին նման չէր նրան. հանգիստ էր և տարիքից մեծ էր երևում: Թերևս մի փոքր էլ՝ ձանձրալի: Բայց Էլենը սիրում էր Լերային նրա բարության ու սուր մտքի համար: Երբ ազատ ժամանակ էր լինում, նրանք միասին լուծում էին գլուխկոտրուկներ, կառույց հավաքում: Լերան դրանում իրեն հավասարը չուներ:

Տարեդարձը նշեցին զբոսայգում, որտեղ կային շատ լավ մանկական հրապարակներ և բազմազան զվարճալիքներ:

Եղանակն էլ հրաշալի էր: Էլենն իր հետ տարել էր Քսենային, որն արդեն համընդհանուր ուշադրության էր արժանացել միայն իր տեսքով: Բոլորն ուզում էին խաղալ նրա հետ: Եվ նա ձեռքից ձեռք էր անցնում: Այդպիսով, Էլենը Տեսլային կորցրեց տեսադաշտից: Լիովին վստահ, որ փոքրիկը հուսալի ձեռքերում է, Էլենը գնաց բլրալանջից սահելու: Շատ զվարճալի էր: Երեխաները սրտանց ուրախանում էին, բայց վերջում խիստ հոգնել էին: Երբ բաժանվելու ժամանակը հասավ, Էլենը հիշեց Քսենային, որը ոչ մի տեղ չէր երևում:

— Մայրի՛կ, դու պատահաբար չե՞ս վերցրել Տեսլային:

— Ո՛չ, թանկագինս, դու կորցրե՞լ ես նրան:

— Կարծես թե՝ այո՛, — նեղսրտած բացականչեց Էլենը: Էլենը վազելով աչքի անցկացրեց ամբողջ զբոսայգին: Քսենան անհետացել էր:

— Եթե Քսենան կենդանի լիներ, ինքը կգտներ ինձ — մտածում էր Էլենը:

Մայրիկը և ընկերուհիները մխիթարում էին նրան.

— Մի՛ տխրիր: Մենք նորը կգնենք քեզ համար:

— Նորը ինձ հարկավոր չէ: Ինձ պետք է իմ Տեսլան: Որոնումները շարունակվեցին, բայց ապարդյուն: Անհրաժեշտ էր տուն գնալ, քանի դեռ չէր մթնել: Տոնական ուրախությունից ոչ մի նշույլ չմնաց: Երեխաները հասկանում էին, որ Քսենայի կորչելու համար կոլեկտիվ պատասխանատվություն են կրում: Տուն գնալու ճանապարհին բոլոր խոսակցությունները միայն Քսենայի մասին էին: Եվ ոչ մեկը չէր հիշում, թե վերջում ում մոտ էր եղել նա:

Էլենը երկար ժամանակ շուռ ու մուռ էր գալիս անկողնում ու չէր կարողանում քնել: Նա անվերջ մտածում էր. «Որտե՞ղ է իմ սիրելին: Ի՞նչ է պատահել նրան»:

Միայն առավոտյան կողմ նա քնեց: Եվ երազ տեսավ: Քսենան կանչում էր աղջկան զբոսայգու խորքից. «Էլե՛ն, տա՛ր ինձ այստեղից»: Էլենն արթնացավ՝ սառը քրտինքի մեջ կորած, և ծնողներին խնդրեց զբոսայգի վերադառնալ՝ դարձյալ որոնելու Տեսլային: Նա հիշեց, որ, երբ հանգստանում էին Սոչիում, հանգստյան գոտում, ջրավազանից ոչ հեռու հատուկ մի տեղ կար, որտեղ դնում էին կորած խաղալիքները: Գուցե, զբոսայգում էլ նման մի տեղ կա: Երեխային անհնար էր տարհամոզել: Ստիպված վերսկսեցին որոնումները: Որքա՜ն զարմացան ծնողները, երբ պարզվեց, որ Էլենը ճիշտ է: Քսենան հայտնվեց կորած իրերի մեջ:

— Ես այլևս որևէ մեկին չեմ վստահի քեզ,

— Տեսլային խոստացավ Էլենը՝ նրան ամուր սեղմելով իր կրծքին:

ԳԼՈՒԽ 2. ՔՍԵՆԱՆ

Ամառ էր: Արձակուրդների ամենաթեժ շրջանը: Արթուրը ընկերների հետ հանգստանում էր մարզական ճամբարում: Մանկապարտեզում կարանտին էր: Ծնողները աշխատում էին: Տատիկը հիվանդացել էր: Հայրիկը, հարկադրված, Էլենին իր հետ աշխատանքի տարավ: Այդպիսով Տեսլան հայտնվեց Պաշտպանության մինիստրության գաղտնի լաբորատորիայում: Էլենի հայրը հայտնի գիտնական էր. նա հետազոտություններ էր կատարում արհեստական բանականության ոլորտում: Աղջկան թողնելով լաբորատորիայի աշխատակցուհիների խնամքին՝ նա գնաց նիստերի դահլիճ խորհրդակցության: Լաբորատորիայում, ցուցափեղկերին ինքնաթիռների, ուղղաթիռների, զանազան խաղալիքների մոդելներ էին ցուցադրված: Որպեսզի Քսենայի համար ձանձրալի չլիներ, Էլենը նրան տեղավորեց խաղալիքների կողքին և ասաց. «Նայի՛ր, Տեսլա՛, քեզ համար ինչ նոր ընկերներ եմ գտել: Նրանք երազում են քեզ հետ մտերմանալ: Քեզ հաճելի ժամանց եմ մաղթում»: Իսկ ինքը գնաց «ճամփորդելու» լաբորատորիայում: Այնտեղ աղջկան ցույց էին տալիս ռոբոտներ, որոնք ֆուտբոլ էին խաղում, կերակուր էին պատրաստում, քաղաքավարի ժպտում էին և հորդորում էին կատարել տնային առաջադրանքները: Խաղերով, դասերով և ճաշկերույթով տարված՝ նա նույնիսկ չնկատեց, թե ինչպես թռավ ժամանակը: Աշխատանքային օրվա ավարտին հայրիկը եկավ Էլենի հետևից, և, իրենց հետ վերցնելով Քսենային, նրանք ուղևորվեցին դեպի տուն:

Մեքենայի մեջ Էլենը սկսեց Քսենային պատմել իր նոր տպավորությունների մասին և նրան հարց ու փորձ անել նոր ընկերների վերաբերյալ: Տեսլան լռում էր, բայց ինչ-որ շատ բազմանշանակ կերպով:

— Միայն չասես, թե հետաքրքիր չէր, — աղջիկը փորձում էր նրան խոսակցության մեջ գրավել:

Պատասխանը՝ համր լռություն: Էլենը նրան չէր ճանաչում: Տեսլան կարծես ուրիշ լիներ, օտար, ոչ հարազատ: Նա աղջկան նայում էր այնպես, ասես առաջին անգամ էր տեսնում: Էլենը մտածեց, որ Քսենան իրենից վիրավորվել է այն պատճառով, որ ինքը նրան ամբողջ օրը մենակ է թողել անծանոթ շրջապատում: Էլենը խղճի խայթ զգաց: Բոլորովին վերջերս նա երդվել էր Քսենային ոչ մեկի մոտ չթողնել, իսկ հիմա… Ամենավատն այն էր, որ ողջ օրվա ընթացքում նա ոչ մի անգամ չհիշեց Տեսլային:

«Ես էլ կվիրավորվեի, — շարունակում էր ինքը իրեն կշտամբել Էլենը: — Մի՞թե ընկերները այդպես են վարվում»: Իսկ Քսենան դարձյալ լուռ էր: Լսում էր Էլենին և նրա հոր առարկությունները, որոնք պարբերաբար ընդհատում էին աղջկա երկար մենախո — սությունները:

Վերջապես տուն հասան: Մայրիկն արդեն վերադարձել էր աշխատանքից և ընթրիքն էր տաքացնում: Սեղանի շուրջ Էլենը շարունակեց անցկացրած օրվա մասին իր պատմությունը արդեն մայրիկի համար: Եվ ընթրիքից անմիջապես հետո գնաց քնելու:

— Սիրելի՛ս, ի՞նչ է պատահել մեր աղջկան, — զարմացավ մայրիկը, — Էլենը այսքան շուտ հոժարակամորեն գնաց քնելու…

— Նա արդեն երկու ժամ է, ինչ անդադար խոսում է, — պատասխանեց հայրիկը, որը աղջկա հետ շփվելու մի քանի ժամվա մեջ ավելի շատ էր հոգնել, քան ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: — Սիրելի՛ս, թերևս ես էլ գնամ քնելու:

Գիշերը հորդ անձրև էր գալիս: Հետո քամի բարձրացավ: Եվ մոլեգնող տարերքի ձայները բաց լուսամուտից ներխուժեցին աղջկա սենյակ: Էլենն արթնացավ և ուղիղ իր առջև տեսավ Քսենայի աչքերը: Իրեն համակող սարսափից Էլենը անգամ ճչալ չկարողացավ: Միայն հենվեց պատին և գլուխը ծածկեց վերմակով: Այնինչ Քսենան գնաց դեպի պատուհանը և այն փակեց:

Սենյակում իսկույն լռություն տիրեց: Այդ լռությունից Էլենն ավելի շատ վախեցավ: Վերմակի տակից նա լուռ հետևում էր, թե ինչպես Քսենան հեռացավ պատուհանից, իր կողմն ուղղվեց, վերմակը կարգի բերեց և, իրեն բարի գիշեր մաղթելով, տեղավորվեց կողքի բազկաթոռին:

Տագնապալի գիշերից հետո, հազիվ աչքերը բաց արած, Էլենը ձայն տվեց.

— Մայրի՜կ…

— Բարի լույս աղջիկս:

— Իսկ որտե՞ղ է Քսենան, — հարցրեց Էլենը՝ նկատելով, որ Տեսլան բազկաթոռին չէ:

— Հավանաբար, քո խաղալիքների մեջ, — պատասխանեց մայրիկը:

— Նա քնած էր այստեղ, իմ կողքին: Ո՞ւր է գնացել, — խուճապահար հարցրեց Էլենը:

— Ո՞վ է գնացել: Ո՞ւմ մասին ես դու խոսում, — զարմացավ մայրը:

— Իհարկե՛, Քսենայի, էլ ում:

Բայց մոր դեմքին շփոթմունք նկատելով՝ շարունակեց.

— Այսօր գիշերը, երբ սաստիկ անձրև էր գալիս, Քսենան փակեց պատուհանը և քնեց բազկաթոռին: Իսկ այժմ նա չկա:

Մայրը տարակուսանքով նայում էր աղջկան:

— Էլե՛ն, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է, — արտաբերեց նա երկար դադարից հետո:

— Նա ո՞ւր է կորել:

Էլենը վեր կացավ անկողնուց և սկսեց Տեսլային փնտրել ամբողջ բնակարանում: Քսենան անհետացել էր: «Գոնե գտնվեր: Մի՞թե ինձնից իրոք խիստ վիրավորվել է», — փնթփնթում էր Էլենը:

Մինչդեռ մայրիկի անհանգստությունը մեծանում էր:

Նա կանչեց հայրիկին, և նրանք փորձեցին հանգստացնել դստերը և հասկանալ, թե իրականում ինչ է պատահել:

Աղջիկը ոչ մեկին չէր լսում: Նա մոտեցավ բնակարանի դռանը: Փորձելով դուռը բացել բանալիով՝ տեսավ, որ այն փակ չէ:

— Մայրի՛կ, հայրի՛կ, Քսենան տնից հեռացել է:

Այդ պահին հայրիկը նույնպես անհանգստացավ դստեր առողջության համար: Եվ ամեն ինչում սկսեց մեղադրել մայրիկին.

— Ահա թե ինչի են հասցնում համակարգչային խաղերը, երեկոյան ժամերին անվերջ ֆիլմեր դիտելը: Այսօրվանից ո՛չ մի ֆիլմ, համակարգչային խաղ կամ ձայնագրություն: Միայն առողջ ապրելակերպ:

— Դե, լավ: Ինքներդ գլուխ հանեք: Իսկ ես գնամ աշխատանքի,

— եզրափակեց հայրիկը:

— Լա՛վ է, էլի: Իսկ ե՞ս ինչ անեմ: Ես նույնպես աշխատանքի եմ, — վրդովվեց մայրը:

Ծնողների վիճաբանությունը, որ սովորաբար Էլենի մեջ տհաճ զգացումներ էր առաջացնում, այս անգամ չհուզեց նրան: Նա չափից ավելի էր տարված Տեսլայի մասին մտքերով. «Սին երազանքներ: Բավական էր միայն կենդանացնել Քսենային, և նա իսկույն լքեց ինձ»: Դառը նստվածք մնաց միայն. ինքն այսպիսի վիշտ ունի, իսկ նրանք մտածում են միայն իրենց աշխատանքի մասին:

— Ես մենակ կմնամ տանը, — սրտնեղած արտաբերեց Էլենը: Դստեր խոսքերը սթափեցրին ծնողներին: Նրանք ամաչեցին:

Մայրիկն առաջարկեց աղջկան տանել իր հետ: Հայրիկը թեթևացած շունչ քաշեց ու դուրս եկավ տնից:

ԳԼՈՒԽ 3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

— Այստեղ ի՞նչ է կատարվում:

— Ռուբե՛ն Նիկոլաևիչ, բարի լու՛յս Ձեզ, — պետին ողջունեց Նիկան:

— Նմուշն անհետացել է, — զեկուցեց

Վիտալի Սեմյոնովիչը:

— Անհետացե՞լ է: Այդ ինչպե՞ս:

— Ռուբեն Նիկոլաևիչ, սուրճ ուզո՞ւմ եք, — համառում էր Նիկան:

— Հեռացի՛ր, — բորբոքվեց Ռուբեն Նիկոլաևիչը՝ հերթական անգամ զարմանալով քարտուղարուհու անհասկացողության վրա:

— Այդ մասին հայտնի դարձավ ա՛յս առավոտ:

— Ուրեմն զննեք տեղադրությունը:

«Այսօր, անկասկած, բոլորը որոշել են ինձ հունից հանել: Մագնիսական ալիքներն ասես ազդում են ոչ միայն ինձ վրա», — մտածեց Ռուբեն Նիկոլաևիչը:

— Ներեցե՛ք, Ռուբե՛ն Նիկոլաևիչ, բայց դա անհնար է: Փորձարկումներն ավարտական փուլում էին: Այդ պատճառով էլ կատարվում էին բնականին առավել մոտ պայմաններում: Ուստի արտաքին աշխարհի հետ կապը անջատված էր, — ասաց Վիտալի Սեմյոնովիչը:

— Նշանակում է՝ նմուշը անհետ կորե՞լ է, — բացականչեց Ռուբեն Նիկոլաևիչը՝ գիտակցելով աղետի մասշտաբները: Լաբորատորիայում լռություն տիրեց:

Конец ознакомительного фрагмента.

О книге

Авторы: Սուսաննա Հարությունյան, Աննա Ղազարյան и др.

Жанры и теги: Русское фэнтези

Оглавление

  • ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Купить книгу

Приведённый ознакомительный фрагмент книги «ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ» предоставлен нашим книжным партнёром — компанией ЛитРес.

Купить и скачать полную версию книги в форматах FB2, ePub, MOBI, TXT, HTML, RTF и других

Вам также может быть интересно

а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ э ю я